Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 1200-ը՝ Իրանի դեմ պատերազմն սկսելուց ի վեր

Լիբանանի պաշտոնյաները հայտարարում են, որ վերջին չորս շաբաթվա ընթացքում, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական արշավն Իրանի դեմ և «Հեզբոլլահ» շարժումը մտել է հակամարտության մեջ, զոհվել է ավելի քան 1200 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։

Զոհվածների թվում կա 124 երեխա։ Եվս ավելի քան 3500 մարդ վիրավորվել է, ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Միայն շաբաթ և կիրակի օրերին զոհվել է 49 մարդ, զոհերի թվում են 10 փրկարար և երեք լրագրող։

Նոր զոհերի վերաբերյալ մտավախությունները շարունակում են աճել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը «վճռական է տրամադրված հյուսիսում իրավիճակը հիմնավորապես փոխելու հարցում»։ Ըստ նրա, «Հեզբոլլահը» «դեռևս պահպանում է մեզ հրթիռակոծելու որոշակի կարողություն»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info