Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt

Հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքները։

Թարմացված տվյալների համաձայն՝ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 2,5 միլիոն եվրոյով և ներկայումս գնահատվում է 10 միլիոն եվրո։

Վնասվածքների պատճառով բաց թողած բարդ ժամանակահատվածից հետո ֆուտբոլիստը կրկին սկսել է կայուն խաղաժամանակ ստանալ իր ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում Լա լիգայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Փոխարենը նա 1 գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ մասնակցել է 4 հանդիպման։

Նշենք նաև, որ Իսպանիայի առաջնության 28 տուրերից հետո բասկյան ակումբը վաստակել է 38 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info