Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել

— Իսրայելը հայտարարել է նպատակային ավիահարվածի միջոցով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մանսուր Սամանիզադեհի սպանության մասին։

— Անօդաչու թռչող սարքը հարվածել է ԱՄԷ-ի կենտրոնական մասում Ումմ ալ-Քուվեյնի էմիրության վարչական կենտրոնին։ Հրդեհ է բռնկվել շենքերից մեկում, հայտնել է էմիրության գործադիր խորհրդի մամուլի ծառայությունը։ Ոչ ոք չի տուժել։

— Իրանը հարձակվել է Թել Ավիվի, «Բեն Գուրիոն» օդանավակայանի և «Israel Aerospace Industries» ընկերության արտադրական օբյեկտների վրա, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այս անգամ իրանական կողմը օգտագործել է բարձր ճշգրտության և գերծանր հիպերձայնային հրթիռներ՝ Fattah, Emad և Qadr, նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info