Ուսուցիչները բողոքում են. ինչպես են դիմակով դաս բացատրելու. Բարձրաձայնում են նաև աշխատավարձի հարցը

https://youtu.be/MBExAeKDC_E

Օգոստոսի 10-ին պարետատան նիստի ժամանակ որոշում կայացվեց սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ դասապրոցեսն ընթանալու է դիմակներով: Վերոնշյալ որոշումն ու որոշման մեջ առկա կետերը բազմաթիվ քննարկումների առարկա դարձան: Թե՛ պետական մարմինների ներկայացուցիչները, թե՛ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները , թե՛ ուսուցիչներն ու ծնողները չեն պատկերացնում նման ռեժիմով դասապրոցեսը:

Analitik.am-ը վերոնշյալ որոշման, դասապրոցեսի կազմակերպման, գործընթացի վերահսկողության և մի շարք այլ հարցերի մասին զրուցել է ուսուցիչների հետ:

Շատ բարդ հարց է: Երեխաների անվտանգությունից ելնելով դիմակներ կրելը լավ է, բայց միևնույն ժամանակ ամեն երեխա չէ, որ կարողանում է դա անել: Մեզ հետ զրույցում ասաց Երևանի դպրոցներից մեկում անգլերեն դասավանդող տիկին Հայրապետյանը՝ նշելով, որ իր աշակերների մեջ կան երեխաներ, ովքեր ընդհանրապես չեն կարողանում կրել դիմակ՝ խոսքը մասնավորապես ավելի փոքր դասարանի երեխաների մասին է. «Ավելի բարձր դասարանի երեխաները գիտակից են և հասկանում են, որ դիմակների կրումը պարտադիր է, բայց բոլորս էլ գիտենք, թե որքան անհարմար է նման պայմաններում շնչելը,  դաս բացատրելն ու կենտրոնանալը: Ինձ թվում է, դիմակների կրումը պետք է լինի ծնողի ցանկությամբ: Եթե ծնողը գտնում է, որ դիմակի կրումն անհրաժեշտ չէ իր երեխայի համար և դա կարող է տալ հակառակ էֆեկտ, պետք է չկրի»:

Տիկին Հայրապետյանի խոսքերով, անվերահսկելի կլինի դիմակը ժամանակ առ ժամանակ փոխելը, դիմակների ճիշտ կրմանը ուշադիր լինելը . «Դիմակի կրումն այդ տարիքի երեխաների համար բավականին խնդիրներ ունի,  չգիտեմ՝ նախարարությունն այդ ամենն ինչպես է կազմակերպելու և ինչպես է վերահսկելու:

Ո՞վ է վերահսկելու և ո՞վ է այդ պրոցեսը կազմակերպելու, այդ մասին մենք դեռ ոչ մի բան չգիտենք: Չէ որ երեխաները ժամը 8-ին գնում են դպրոց և մինչև 2-ը կարող են մնալ այնտեղ: Այդ ընթացքում երեխաներն ամեն դեպքում հանելու են դիմակները, հաց են ուտելու, ջուր են խմելու: Ինչպե՞ս են դա կազմակերպելու:

Ես՝ որպես ուսուցիչ, ասումե եմ, որ շատ դժվար է դիմակով դաս բացատրելը: Առանց այդ էլ այդ գործն իր մեջ բավականին բարդութուններ և դժվարություններ է պարունակում, դիմակներն էլ մի կողմից են ներառել: Մարդկանց նյարդերի վրա դա բավականին ազդեցություն է ունենալու»:

Մեր զրուցակցի խոսքերով, խնդիրը համատարած է. «Ես՝ որպես գիտակից մարդ, ստիպված կկրեմ, բայց աշակերտների մասով չգիտեմ ինչպես է լինելու:

Որպես ուսուցիչ պարտավոր եմ անընդհատ աշակերտներին վերահսկել, որ դիմակները ճիշտ կրեն, հանկարծ չհանեն, գետնին չգցեն, այդ ամենը խոչնդոտելու է դասապրոցեսին: Երեխան արդեն իսկ կողմնակի բաներ է ման գալիս դասի ընթացքում ինչ-որ բանով զբաղվելու համար, սա, խնդրեմ, պատրաստի առիթ է»:

Երևանի դպրոցներից մեկում ֆրանսերեն դասավանդող տիկին Ն. Հովհաննիսյանը շատ վատ է վերաբերվում դիմակների վերաբերյալ որոշմանը: Նրա խոսքերով, դիմակով դաս բացատրելը հաստատ անհարմարություններ է առաջացնելու ոչ միայն ուսուցիչների, այլ նաև աշակերտների համար. «Լիքը երեխաներ խնդիրներ ունեն դիմակների կրման հետ կապված ու դրա արդյունքում չեն գալու դպրոց:

Ես՝ որպես ուսուցիչ, շատ մեծ դժվարությամբ եմ այդքան ժամ դիմակով դաս բացատրելու:

Ավելի փոքր դասարանի երեխաների մոտ դա բարդություններ է առաջացնելու, նրանք անընդհատ շեղելու են իրենց ուշադրությունը դիմակների վրա, անընդհատ դասապրոցեսի ընթագքում կողմնակի բաներով են զբաղվելու և դա արդեն պատճառ է, որ դասը իր հունով չգնա»:

Ինչ վերաբերում է այն պատասխանատվությանը, որն ավելանում է ուսուցիչների աշխատանքին, տիկին Հովհաննիսյանը նշեց, որ այս պահից սկսած ուսուցիչները պետք է բոլոր աշակերտների առողջական վիճակի մասին տեղյակ լինեն, պետք է ամեն ինչ իմանան, որ հետագայում խնդիրներ չառաջանան. «Նման պայմաններում աշխատելու համար, կարծում եմ Կառավարությունը պետք է բարձրացնի ուսուցիչների աշխատավարձը, բայց հակառակն է լինում:

Այս պայմաններում աշխատելն ավելի դժվար է, պատասխանատվությունն ավելի մեծ է, հավելյալ օրեր են ավելացել, բայց դրա հետ մեկտեղ աշխատավարձն է նվազել»:

Շարունակություն…

Օֆելի Իսրայելյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info