Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Երևան կատարելիք այցի մասին։

«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- գրել է նա:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info