Ֆիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը․ մոխրի սյունը հասել է 4,5 կմ բարձրության

Ֆիլիպիններում տեղի է ունեցել Կանլաոն հրաբխի ժայթքում։ Երկրի Վուլկանոլոգիայի և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ մոխրի սյունը բարձրացել է շուրջ 4,5 կիլոմետր։

Հրաբխի շրջանում հայտարարվել է վտանգի երկրորդ մակարդակ։ Իշխանությունները տեղացիներին և զբոսաշրջիկներին կոչ են արել լքել խառնարանից 4 կիլոմետր շառավղով տարածքը՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Պաշտոնյաները շարունակում են հետևել իրավիճակին և զգուշացնում են հնարավոր նոր ակտիվության մասին։ Տեսանյութերը հրապարակվել են ՏԱՍՍ/Reuters-ի կողմից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info