ԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերը, այդ թվում՝ տանկերներն ու կործանիչները, մոտենում են Մերձավոր Արևելքին։ Ավելին, ԱՄՆ-ը շարունակում է տարածաշրջանում տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր։

Մի աղբյուր նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին ռոտացիայի համար նախատեսված մի քանի ամերիկյան ռազմական ստորաբաժանումների տեղակայման ժամկետը երկարաձգվել է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info