Կորոնավիրուսի քանի՞ դեպք պետք է լինի, որպեսզի դպրոցը փակվի. Մանրամասներ՝ մեկնարկող դասապրոցեսից

https://youtu.be/X6WNpnEiQno

Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվելու է պահպանելով հակահամաճարակային կանոնները, իսկ եթե կա ավելի քան 20 աշակերտ, դասարանները կկիսվեն խմբերի, դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ շաբաթական՝ 3 օր: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ում խոսքերով, դա կօգնի նվազեցնել շփումը:

Դպրոցում պետք է ամեն օր պարտադիր ախտահանում լինի, իսկ եթե դպրոցում կլինի երկրորդ հերթ, ախտահանում կլինի երկու անգամ:

Սահմանված են օդափոխության կանոնները:

Դիմակների կրման մասով գործում է ընդհանուր կարգավորումը, որը կա փակ տարածքների մասով, սակայն թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են, երբ ամփոփում լինի, այդ մասին տեղեկություններ կփոխանցվեն:

Կանոններ կան նաև դպրոցներում կորոնավիրուսի հայտնաբերման և հայտնաբերման դեպքում հաջորդ քայլերի մասին: Եթե դպրոցում դեպքերը լինեն 10 տոկոս և ավելին, այդ դպրոցները որոշ ժամանակով չեն գործի: Այսինքն, լինելու են առանձին մոտեցումներ:

Նախատեսված է նաև թեստավորման գործընթաց դպրոցի աշխատակազմի համար, որի մասով ուղեցույցը կհրապարակի ԱՆ-ն:

Ռիսկի խմբում գտնվողների համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում, եթե առկա ուսուցումը ցուցված չի լինի: Դրա համար ծնողը պետք է դիմում ներկայացնի, ինչը պետք է ամրապնդված լինի բժշկի ցուցմամբ:

Ռիսկի խմբում գտնվող ուսուցիչները կունենան ընտրության հնարավորություններ: Նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նրանք կարող են ընտրել հեռավար ուսուցմանը մասնակցելը: Երրորդ տարբերակն այն է, որ ուսուցիչները կարող են աշխատանքի չներկայանալ, նրանց կփոխարինեն ուրիշները:

Փոխնախարարն ասաց, որ հնարավոր թվի ու փոխարինողների մասով պատկերացում ունեն ու կարող են գործընթացն իրականացնել:

Շարունակություն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info