Ո՞վ կհաջորդի Արսեն Թորոսյանին․ Արայիկ Հարությունյանը հերթի մեջ է

https://youtu.be/8aM_QHZoYjE

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Առիթն եղել է այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նրա աշխատանքից և գտնում է, որ նա տապալել է համավարակի դեմ պայքարը։
Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն նաև չի հերքվել։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արսեն Թորոսյանն արձակուրդ է մեկնել։ Համավարակի պայմաններում առողջապահության նախարարի արձակուրդ մեկնելն արդեն իսկ տարօրինակ է։ Ամենայն հավանականությամբ նա արձակուրդից չի էլ վերադառնա։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ մի քանի օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։
Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի եւ նախարարի միջեւ։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, եւ եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։
Տեղեկությունների համաձայն՝ այս խոսակցությունից հետո Թորոսյանը ապակիվացրել է սոցցանցի իր էջը՝ «ջնջվել» է Ֆեյսբուքից»:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը վարչապետի սեղանին է դրել Թորոսյանի «ֆեյսբուքյան» գրագրության սքրինշոթեր, որում նախարարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, գրել է, որ վարչապետի «հիմարության ու գժությունների» պատճառով ինքը դառնալու է քավության նոխազ, ինչպես նաև պնդել, որ «եթե Փաշինյանը հանուն ատկատի 500.000 դոլար հատկացներ ոչ թե տեղական թեստերի արտադրութանը, այլ լսեր իրեն և նորմալ թեստեր գնեին, ախտորոշումն ավելի ճիշտ կլիներ»։
Ըստ թերթի՝ Կառավարությունում տեղի ունեցած «ռազբորկաներից» հետո, Թորոսյանը ապաակտիվացրել է սոցցանցի իր էջը։

Կան նաև տեղեկությունենր, որ Փաշինյանը պահանջել է ստուգել, թե ինչպես է Թորոսյանը ծախսել կորոնովիրուսի դեմ պայքարի հիմադրամին փոխանցված գումարները։
Այն, որ Արսեն Թորոսյանի հրաժարականը վաղուց հասունացած էր, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Նա որպես նախարար ձախողված է և իրապես տապալել է համավարկի դեմ պայքարը, ինչի մասին վկայում են կորոնովիրուսի վարկավածության բարձր աստիճանը ու արձանագրված շուրջ 1300 մահվան դեպքերը։ Հայաստանում մեկ 1 մլն բանկչության հաշվով վարկավածների և արձանագրված մահվան դեպքերի թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում։ Այս տապալման համար բնականաբար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։ Տրամբանական էէ, որ այդ մեկը պետք է լինի առողջապահության նախարարը։ Ամեն դեպքում ա նհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ընդամենը հիմա եկել այն գիտակցոության, որ իր նշանակած առողջապոհության նախարարը վատ է աշխատում։ Դա այնհայտ էր համավարակի տարածման հենց սկզբից, իսկ արտակարգ դրության հաստատումից ընդամենը 2 ամսի անց, երբ մենք ունեցանք վարկակվածների թվի շեշտակի աճ և մահվան բարձր ցուցանիշ, Թորոսյանին պետք էր անհապաղ ազատել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ճիշտ հակառական էր անում՝ անընդհատ կրկնելով, որ ինքը վստահում է առողջապահության նախարարի գործունեությանը։ Թերևս պետք է 1000-ից ավելի մարդ մահանար, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկանար, թե ինքն ում է նշանակել նախարար։
Ընդհանրապես, կադրերեի հարցում Փաշինյանի բախտն իսկապես չի բերել։Նրա նշանակած նախարարները մեկը մյուսից պատուհաս են՝ աչքի են ընկնում ոլորտնեերը տապալելու բացառիկ տաղանդով ։ Առողջապահության նախարարից հետո հերթը թերևս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանինն է։ Նա խորապես տապալել է կրթության ոլորտի բարեփոխումները․ հենց միայն հանրակրթության առարկայական չափորոշիչների խայտառակ նախագիծն արդեն իսկ հերիք էր, որ Փաշինյանը պաշտոնից ազատեր Արայիկ Հարությունյանին։ Դրան հաջորդեց ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը, որն ամբողջապես խայտառակություն է․ Հարությունյանը պահանջում է, որ աշակերտները դասի նստեն դիմակով, դասամիջոցին դասարանից դուրս չգան, 20-ից ավելի սովորող ունեցող դասարանների աշակերտները դպրոց գնան օրումեջ։
Ամբողջ հասարակությունը բառիս ամենաուղիղ իմաստով ընդվզել է այդ կանոնների դեմ։ Ողջ աակադեմիական հանրությունը դեմ դուրս եկավ հայ գրականության և պատմության առարկայական չափորոշիչներին։ Բոկ-ի հետ Արայիկ Հարությունյանի և նրա տեղակալի հարաբերություններն ուղղակի կործանարար հետևանք են թողնում գիտական համակարգի վրա․ ՏՄՊՀ-ի ռեկտորի ընտրության և դոկտորականի հարցը բացառիկ խայտառակություն են։
Իսկ Փաշինյանը դեռ շարունակում է ատամներով պաշտպանել իր քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ Արայիկ Հարությունյունյանին։ Բայց մինչև երբ։ Պարտադիր չէ թույլ տալ, որ դանակաը մինչև վերջ հասնի ոսկորին և բազմավեկտոր նախարարը մինչև վերջ տապալի կրթության, գւտության, մշակույթի և սպորտի ոլորտները։ Եթե տապալումն արդեն իսկ սկսված է, իսկ դա ակնհայտ է, ուրեմն Փաշինյանը պարտավոր է քայլ անել։

Շարունակություն…

Հայկ Դավթյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info