Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են…

https://youtu.be/8aM_QHZoYjE

Երեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 42-ամյա Մովսես Ս.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Գավառ քաղաքի բնակիչ, 59-ամյա Նորիկ Գ.-ի վարած ВАЗ 210154 մակնիշի և ճանապարհից դուրս կայանված, Երևանի բնակիչ, 44-ամյա Արսեն Ա.-ին պատկանող КамАЗ մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մովսես Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info