Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

https://youtu.be/8aM_QHZoYjE

 

Իսրայելական տանկերը եւ ինքնաթիռները, ի պատասխան պայթուցիչով օդապարիկների արձակման, Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք պայթուցիչով օդապարիկների արձակման, այսօր մեր տանկերն ու ինքնաթիռները հենց նոր հարված հասցրեցին Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական կետերին և ստորգետնյա օբյեկտներին»,-ասվում Է Twitter-ում զետեղված իսրայելական բանակի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի սկզբից Գազայից Իսրայելի կողմն սկսել են պայթուցիկ սարքերով օդապարիկներ արձակել:

Ի պատասխան, Իսրայելի բանակը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամեն օր հարվածներ Է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Շարունակություն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info