https://youtu.be/ld3exwtJ9aA
Օգոստոսի 23-ին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան (պատմ․՝ Սիս) շրջանի Քույուբեյլի գյուղին հարակից անտառածածկ շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Նշվում է, որ 4 տարբեր կետերում բռնկված հրդեհը քամու պայմաններում արագ տարածվել է ու գիշերվա դրությամբ մոխրի վերածել ավելի քան 200 հա տարածք։
Ադանայի նահանգապետի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով տարհանվել է հարակից 6 գյուղերի բնակչությունը՝ ընդհանուր առմամբ 800 տուն։ Հրդեհի մարմանը մասնակցում են մեծ թվով հրշեջներ։ Երեկ օրվա ընթացքում հրդեհաշիջմաը ներգրավվել են 2 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, որոնց գործողությունները գիշերվա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Նշվում է, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել հրդեհը մեկուսացնել։
Ըստ Ադանայի…

