https://youtu.be/ld3exwtJ9aA
Ուֆայում օգոստոսի 22-ին, ոստիկանները հայտնաբերել են 8-ամյա աղջկա խեղդամահ եղած դին։ Այս մասին հայտնում է Լենտան։
Պարզվել է, որ երեխան մահացել է հասակակիցների հետ խաղի ժամանակ։ Մյուս երկու երեխաներն ուժեղ սեղմել են երեխայի քներակին, այնուհետև, վախենալով հետևանքներից, նետել նրա դին գետը։
Այժմ անցկացվում են քննչական գործողություններ։

