Արտակարգ դեպք. պայթյուն է տեղի ունեցել

https://youtu.be/ld3exwtJ9aA

 

Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:

«Իրադրության գնահատումից հետո պարզվել Է, որ պայթյունի պատճառը, որը տեղի Է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն Է»,- մեջբերում Է անում Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը նախարարի խոսքից:

Գանիմը նաեւ հավելել Է, որ մասնագետներին հաջողվել Է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր Էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ Է աշխատանքի:

Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել ԷլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել Է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info