Արակարգ դեպք. կա 17 զոհ

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից’ մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների’ միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության’ վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր: Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում: Քննություն է նշանակված’  վթարի հանգամանքները պարզելու նպատակով: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի   276 հոդվածով’  «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը»: Շատիլի գյուղը Վրաստանի հյուսիս-արևելքում է’ Խեվսուրեթի պատմական հատվածում, այստեղ բերող  ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով:  Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում  հարյուրավոր զբոսաշրջիկներ:

Աղբյուրը՝ Aliq.ge