https://youtu.be/ld3exwtJ9aA
Կորոնավիրուսով վարակված նորածնի վիճակը բավարար է: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Բոճորիշվիլու կլինիկայի հասարակության հետ հարաբերության մենեջեր Մայա Ղուղունաշվիլին, նորածինն ունի ջերմություն և վարակի թեթև ախտանշաններ: Ընդհանուր, Բոճորիշվիլու կլինիկայում նորածնի հետ գտնվում է նաև նրա ընտանիքի ևս 5 անդամ, այդ թվում՝ 6 տարեկան երեխա: «Կլինիկայում այս պահի դրությամբ բուժում են ստանում ընտանիքի 6 անդամներ – տատիկը, պապիկը, ծնողները և երկու անչափահաս երեխա: Նորածնի վիճակը բավարար է, նրա մոտ դիտվում է ջերմություն: Ջերմություն ունեն նաև նրա մայրը, տատիկը և պապիկը: Բոլորի մոտ վարակը ընթանում է թեթև ախտանշաններով և նրանց վիճակը կայուն է»,- նշել է Մայա Ղուղունիշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:
https://mediaroom.am/int/item/13183-2020-08-23-13-11-24.html

