Արտակարգ դեպք. պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել

Յարոսլավլում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից փլուզվել է բնակելի շենքի մի մասը:

Նախնական տվյալներով՝ կա 1 զոհ:

Հայտնի է, որ փլուզվել են 3-5-րդ հարկերի կառուցատարրեր: Այս պահին շենքի բնակիչներին տարհանում են, տուժածների թիվը հստակեցվում է:

«Դեպքի վայր ժամանելուց հետո պարզվել է, որ բնակելի 9-հարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում 3-5-րդ հարկերի շրջանում։ Շենքի բնակիչները տարհանվում են։ Կա երեք տուժած։ Մեկ կին մահացել է»,-հայտնել են Յարոսլավլի շրջանի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունից։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info