https://www.youtube.com/watch?v=1dEdO9fxVS0&feature=youtu.be&fbclid=IwAR1ss63ottrErGFl8zF2L9rEjh5UerC7wFarXLbUn6_oBdbI9H0IGRilFO4
Այսօր, օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Հալաբյան — Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հերթապահ հետաքննիչը; Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

