https://youtu.be/o5fX9wZnCGM
Թուրքիայի Քոնյա նահանգի Չումրա վարչական շրջանի ղեկավար 46-ամյա Հալիթ Օֆրազը մահացել է կորոնավիրուսից։ Օֆրազն իր հիվանդության մասին սոցիալական ցանցերում հայտարարել էր օգոստոսի 3-ին։ Նա նշել էր, որ կոկորդի ցավի պատճառով դիմել է բժշկի և կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Թեստի պատասխանը դրական է եղել։ Թուրք պաշտոնյան նաև հայտնել էր, որ իրեն լավ է զգում, առողջական վիճակը լավ է։ Սակայն օրեր անց բժիշկները պրոֆիլակտիկ նպատակով նրան արհեստական կոմայի մեջ են մտցրել։ Չնայած բոլոր միջամտություններին՝ Օֆրազի կյանքը փրկել չի հաջողվել
https://mediaroom.am/int/item/12914-2020-08-19-08-43-25.html

