Առգրավվել է 257 կգ սիգ

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է․

🔘 257կգ ձուկ

🔘 6 ապօրինի վաճառք

🔘 3 ապօրինի տեղափոխում

🔘 3 ձկնագողություն

🔘 6 լողամիջոց

🔘 4 ձկնորսական ցանց

☑️ Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ

☑️ Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500դր է

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են՝ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց», Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, Աբովյանի «Նարեկ» ծերանոց, Մարտունու N1, 2, 3, 4 և Հեքիաթ մանկապարտեզներ և այլ խնամքի կենտրոններ։

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձկնապաշարների վերականգնմանն ուղղված որսի և վաճառքի արգելքի կարևորության մասին բնակչության հետ իրականացնում է իրազեկիչ-բացատրական աշխատանքներ։

Ձկնագողության դեմ հետևողական պայքարը շարունակվում է ՀՀ բոլոր մարզերում։ Այս մասին հայտնել են ԲԸՏՄ-ից: