Բելառուսում ցույցերի ժամանակ երկու քաղաքացի է մահացել

https://www.youtube.com/watch?v=fdtqoeXs-9I&feature=youtu.be&fbclid=IwAR19DM4wMj9iYJm8myRH3WwxaySC9Zg_r959ufy8ztpcOV-W4uZG1Mc7nas

 

Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ երկու մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը:

Նախարարն այդ մասին հայտնել է գերատեսչության շենքի մոտ հավաքված բժիշկներին: Առաջին մահացած ցուցարարը Ալեքսանդր Տարայկովսկին է: ՆԳՆ տվյալներով՝ նրա ուղղությամբ կարող էին կրակ արձակած լինել «ոչ մահացու» զենքից, քանի որ ցույցերը ցրելիս հրազեն չի օգտագործվել:

Ցույցերի մյուս մասնակցին մեկուսարանից հիվանդանոց են տեղափոխել Գոմելում, երբ նրա վիճակը կտրուկ վատթարացել էր: Կարճ ժամանակ անց նա մահացել է:

Առողջապահության նախարարը հավելել է, որ հիվանդանոցներում բուժումը շարունակում է 158 մարդ: Նրանցից 3-ի մոտ ծանր վնասվածքներ են:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info