Բաքվի բռնապետն ուշի ուշով հետևում է Հայաստանի իշխանության քայլերին և…

https://www.youtube.com/watch?v=fdtqoeXs-9I&feature=youtu.be&fbclid=IwAR19DM4wMj9iYJm8myRH3WwxaySC9Zg_r959ufy8ztpcOV-W4uZG1Mc7nas

 

Բաքվի բռնապետն ուշի ուշով հետևում է Հայաստանի իշխանության քայլերին և անում գրեթե այն, ինչ մերոնք են անում։
Այսպիսով Բաքվի բռնապետը պետական սահմանապահ ծառայության երեք գեներալ-մայորի շնորհել է գեներալ -լեյտենանտի կոչում, իսկ երեք գնդապետի՝ գեներալ-մայորի։
Կոչումների շնորհումն ուղիղ կապ ունի տավուշյան մարտերի հետ։ ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։

Ապա Հովհաննիսյանը մանրամասնում է․

«Բաքվի բռնապետը պարգևատրել է 47 զինծառայողի պետական սահմանապահ զորքերից։
Ծիծաղելի տեքստով հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելու, տարածքային ամբողջականությունը պահպանելու և առաջադրված խնդիրը լուծելու համար պարգևատրվել է մեկ հոգի 2-րդ աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար», հինգ հոգու 3-րդ աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար», 10 հոգու «Հայրենիքի համար», 8 հոգու «Արիության համար» և 23 հոգու «Զինվորական ծառայության համար» մեդալներով։
Պարգևատրվածներից երկուսը գեներալ-լեյտենանտ են, տասնյոթը՝ գնդապետ, վեցը՝ փոխգտնդապետ, ութը՝ մայոր, երկուսը՝ կապիտան, յոթը՝ ավագ լեյտենանտ, և ընդամենը վեցը շարքային կազմից»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info