Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել

Շիգերու Իշիբան, ով դարձել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր նախագահը, ընտրվել է երկրի 102-րդ վարչապետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կառավարության ղեկավարն ընտրվում է կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների ձայների մեծամասնությամբ։ Սրանք, որպես կանոն, կուսակցապետեր են։ Այսպիսով, խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարը դառնում է վարչապետ։

Խորհրդարանի առանցքային ստորին պալատում քվեարկության արդյունքներով՝ Շիգերու Իշիբան ստացել է 461 ձայնից 291-ը։

Ճապոնիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Յոսիհիկո Նոդան ստացել է 100 ձայն։