Սուբվենցիոն ծրագրերով Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվում է թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը:
2022 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր էր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 270.5 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 30% Կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզը՝ 2427.6 քմ մակերեսով, բարեկարգվում է 740 քմ մակերեսով տարածքը։ Մանկապարտեզը նախատեսված է 174 սանի համար։
Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվում է թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը, կառուցվում է նոր մասնաշենք:
2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 734.1 մլն դրամ, որից 30%-ը Կառավարության, իսկ 70%-ը համայնքի մասնաբաժինն է:
Ծրագրի արդյունքում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը՝ շուրջ 1800 քմ մակերեսով և կառուցվում է 1800 քմ մակերեսով նոր մասնաշենք։
Ծրագրի շահառու է 294 սան։