https://www.youtube.com/watch?v=7t02iXPfWhg&feature=youtu.be&fbclid=IwAR3UVwWp59p0gNDPTyL4_G0xA6UGC_ZMrLgti26_8l3vRbMgV6l6nzf89L
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին վառ կարմիր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ Սոֆին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Շքեղ գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սոֆին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ աքսեսուարները։ «Սեւ հագուստ կրող աղջիկ»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել. «Անչափ էլեգանտ, գրավիչ, հմայիչ»։

