ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստանում ձերբակալել է չորս զինյալի, որոնք ֆինանսավորել են և զինել մարտի 22-ին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնողներին:
«Հաստատվել է, որ ձերբակալված գրոհայիններն ուղղակիորեն մասնակցել են 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆինանսավորմանը և ահաբեկչության միջոցների տրամադրմանը», — ասվում է հաղորդագրության մեջ:
«Ես զենք եմ հասցրել Մերձմոսկվայում Crocus-ի վրա հարձակվածներին», — հարցաքննության ժամանակ ասել է զինյալներից մեկը:
Նշվում է, որ Crocus-ի վրա հարձակված ահաբեկիչների զենքերը բերվել էին Մախաչկալայից։
Հարցաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Դաղստանում ձերբակալված չորս զինյալներ պայթյուն էին ծրագրում Կասպիյսկում:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: