Ուկրաինայի 26%-ը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ. Զելենսկի

Ներկայումս Ուկրաինայի 26%-ը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Rai1-ին։

«Կարևոր է, որ մենք կարողացանք պաշտպանել մեր պետությունը, ազգային տարածքի մոտ 26 տոկոսը դեռ օկուպացված է, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի կարող էական առաջընթաց գրանցել, մենք կանգնեցրինք նրանց»,- նշել է Զելենսկին։

Միաժամանակ նա  հավելել է, որ Ուկրաինային հաջողվել է միավորել համաշխարհային առաջնորդներին, ուստի ուկրաինացիները միայնակ չեն։

«Այսօր երկիրը գիտի, թե ինչ է պատերազմը, ցավոք, շատ ընտանիքներ կորցրել են իրենց հարազատներին, կան վիրավորներ, շատերն էլ ռազմաճակատում են, բայց մենք միայնակ չենք, մեզ հաջողվեց համախմբել համաշխարհային առաջնորդներին»,- ասել է Զելենսկին։