https://www.youtube.com/watch?v=YMOpce7BTKo&feature=youtu.be&fbclid=IwAR2MYMRU17S4_BTlKIcS0w4Js_ITDi9hziIOPc9q8DX24T8P9TpDup8EWaA
«Հենակետ» վերլուծական ՀԿ-ն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանում կայացած զորավարժությունների մասին․
«Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։
Պարզաբանում՝ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին
Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։ Անձնակազմի և զինտեխնիկայի քանակի մասով ոչինչ չի հայտարարվել։
Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներգրավված է եղել մոտ 11.000 զինծառայող։ Ադրբեջանից զորավարժություններին մասնակցել են պաշտպանության նախարարության, Պետական սահմանապահ ծառայության, Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ։
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած կադրերում տեսանելի չեն, բայց ենթադրվում է, որ մասնակցել են նաև Ազգային անվտանգության նախարարության և ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կադրերից հայտնի է, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից Ադրբեջան որոշակի քանակությամբ զինտեխնիկա (հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ և այլն ) և ավիացիոն միջոցներ է տեղափոխվել։ Կադրերում առնվազն 5 միավոր F-16 տեսակի կործանիչներ, 2-ական միավոր Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ են ֆիքսվել։
Ադրբեջանի զինուժը, հիմնականում, կիրառել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-17 և Մի-35 ուղղաթիռներ։
Չնայած հայտարարվել էր, որ զորավարժություններին կկիրառվեն նաև ՀՕՊ և հրթիռահրետանանին համակարգեր: ՊՆ տարածված կադրերում նման համակարգեր չեն ֆիքսվել։
Հետաքրքրական է, որ հրապարակված տեսանյութերում չեն նկատվել նաև անօդաչու թռչող սարքեր։
Համատեղ վարժանքներին մասնակցել են նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերը»:

