24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 2-ը 10:00-ն կդադարեցվի Մասիսի փողոցի ջրամատակարարումը:

Բացի այդ, հունիսի 1-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Վ.Սարգսյանի 1/3-26/6 շենքերի, Խորենացու 15, 17-17/1, 20-22, 24, 26 շենքերի, Դեղատան փողոցի, Նալբանդյան 12 տան ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: