Մինչև 8 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 31-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Բատիկյանի, Մեծարենցի, Վանտյանի, Մալաթիա փողոցների ջրամատակարարումը:

Մայիսի 31-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Չարենցի 1, 2 նրբ., Ալեք Մանուկյանի, Այգեստանի 1,2, 3 ,4, 5, 7 փողոցների, Հ.Շահինյանի, Շարա Տալյանի, Սայաթ Նովայի պող. 26-40 շենքերի ջրամատակարարումը:

Մայիսի 31-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Նոր Նորքի 7 զանգվածի 47 և 48 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: