Սահմանամերձ շրջաններից երեխաներին տարհանում են

Բելգորոդի շրջանի իշխանությունները չորեքշաբթի սկսում են 300 երեխայի տարհանումը Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դեպի Վորոնեժ։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։

«Այսօր մենք սկսում ենք երեխաներին դուրս բերել Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից։ Այսօր առաջին 300 երեխաներին կուղարկենք Վորոնեժ։ Ես կփորձեմ նրանց ճանապարհել»,- գրել է նա։

Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ Վորոնեժի շրջանը Բելգորոդի շրջանից երեխաներին կվերցնի ամառային արձակուրդների։ Նաև իշխանությունները բանակցություններ են վարում Ղրիմի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի, Կալուգայի մարզի և Յարոսլավլի շրջանի հետ՝ շրջանի սահմանամերձ գյուղերի երեխաների հանգստի կազմակերպման հարցի շուրջ։