Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Hummer-ն ու Volvo բեռնատարը․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի 19 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 31-ամյա Նարեկ Ներսիսյանի վարած Hummer մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան  և 54-ամյա Արտակ Սադյանի վարած Volvo մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։