6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգա Թագավորության ափերի մոտ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը տեղի է ունեցել 0:11-ին UTC ժամնակով Նեյաֆու քաղաքից մոտ 130 կիլոմետր դեպի արևմուտք: Օջախը գտնվում էր 215 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։