5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի Հյուսիսային Կալիֆորնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է ժամը 18.44-ին Չիկո քաղաքից 301 կիլոմետր դեպի արևմուտք՝ 121 հազար մարդ բնակչությամբ, և Ֆորտունա քաղաքից 97 կմ հարավ-արևմուտք՝ 12 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։