Կառավարությունն ընդունեց արտակարգ որոշում

 

Կառավարությունն ընդունեց արտակարգ որոշում:

Բոլոր հղի կանայք կստանան միանվագ օգնություն 100 հազար դրամի չափով։
Բոլոր այն երեխաները (0-18տ), ում երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, կստանան 26.500 դրամ մեկանգամյա աջակցություն:

Մեր կանխատեսումներով այն կվերաբերվի շուրջ 200.000 երեխաների և ծախսը կկազմի 5.3 միլիարդ դրամ:
Բացառություն են կազմում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները:

Այս որոշման մասով աշխատանք չունեցող են համարվում այն անձինք ովքեր աշխատանք չեն ունեցել առնվազն մարտի 12-ից 31-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմելու կարգը կհաստատվի մինչև ապրիլի 10-ը:

Օրինակ՝ հայրը տաքսու վարորդ է, մայրը՝ դայակ մասնավոր անձանց տներում, ունեն 3 անչափահաս երեխա, կստանան 79.500 դրամ մեկանգամյա աջակցություն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info