Դոլարն ու եվրոն թանկացել են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 387.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.84 դրամ (աճել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 483.47 դրամ (աճել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 417-423 դրամով, վաճառվում է 426-435 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.53-4.70 դրամով, վաճառվում է 4.79-4.96 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387 դրամով:

Եվրոն գնվում է 422-423 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65-4.68 դրամով, վաճառվում է 4.74-4.76 դրամով: