Ոսկու գինը պատմության մոջ առաջին անգամ գերազանցեց.

https://www.youtube.com/watch?v=_CP4ywVKiEs&feature=youtu.be&fbclid=IwAR0VQdx7PRjLgtq0gdvfCl7ZQGejoL9Y9Qldl-LDpzleah0NEtd9lOQkOJ0

 

Օրեր առաջ համաշխարհային շուկաներում  գրանցվեց  ոսկու գնի աճ և այն գերազանցեց 2000 դոլարի սահմանագիծը:

Հավելենք, որ երբեք ոսկու գինը այսքան բարձր չի եղել: Փորձագետները հիշում են, թե ինչպես 2008-2011 թվականներին ոսկու գինը 900 դոլարից, երեք տարվա ընթացքում հասավ մինչև 1900 դոլարի սահմանագծին:

Դա բացատրվում էր  այն ժամանակվա համաշխարհային ֆինանսական չգնաժամով: 2011 –ին այն հիմնականում ավարտվեց և արդյունքում ոսկու գինը կրկին անկում ապրեց մինչև 1100 դոլարի չափ:

Հետագայում ոսկին սկսեց կրկին դանդաղ աճել, իսկ վերջին վեց ամիսների ընթացքում ոսկու գինը բարձրացավ մոտ 20 տոկոսով:

Փորձագետների կարծիքով այն  մի քանի պատճառների հետևանք է:

Առաջին

Ոսկու գնի բարձրացումը օբյեկտիվ բնույթ է կրում, քանզի վերջին 40 տարիների ընթացքում այն տարբեր փուլերով բարձրացել է: Իսկ ոսկու գնի աճի ֆունդամենտալ պատճառներից է այսպես կոչված Բրետոն-Վուդյան համակարգից հրաժարումը, որից հետո սկսած անցյալ դարի 70-ական թվականներից ոսկու գինը ունեցել է հիմնականում աճի տենդենց:

Երկրորդ

Ոսկու գնի այս օրերի աճի վրա ազդեց կորոնավարակի գործոնը: Շուկաների զարգացման անորոշությունը, տնտեսությունների անկումն ու անհայտությունը, թե երբ կարող է ավարտվել այս վարակը ստիպում են ներդրողներին հրաժարվել ռիսկային գործարքներից և վերադառնալ «ոսկու հանգրվան»:

Երրորդ

Կորոնավարակի հետ միասին, սկսվում է ամերիկյան ամենա խոշոր ճգնաժամներից մեկը, որի արդյունքում, այս տարվա երկրորդ կիսամյակում ամերիկյան տնտեսության անկման ցուցանիշը 30 տոկոսի չափ է հասել: Նման իրավիճակ չէր եղել ԱՄՆ-ում սկսած 1929 թվականից:

Չորրորդ

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին սկսվել է այդ երկրում կատաղի պայքար այդ երկրի քաղաքական վերնախավում, որի արդյունքում էապես տուժում է կրկին ամերիկյան տնտեսությունը:

Իսկ եթե հաշվենք այն հանգամանքը, որ դեմոկրատների թեքնածու Բայդենի հաղթանակի հավանականությունը կտրուկ բարձրացել է սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ապա կարող ենք արձանագրել, որ ամերիկյան տարադրամի վիճակն էլ ավելի վատթար վիճակում կարող է հայտնվել, քանզի Բայդենի ծրագրի առանցքում  հարկերի կտրուկ բարձրացման խնդիրն է դրված, որը կորոնավարակի և այդ երկրում աղքատների աճի պարագայում հասկանալի է: Սակայն ոսկու համար դա ազդանշան է, որ դոլարը էլ ավելի է թուլանալու: Արդյունքում ոսկին հենց այսօր է սկսում ազդել այդ երևույթներին:

Հինգերրորդ

Ամերիկյան տնտեսական մենաշնորը ողջ աշխարհով մեկ մոտենում է իր ավարտին և դրա մասին վկայում է շատ հանգամանքներ: Դրանով է պայմանավորված նաև այսօրվա սկսված չին-ամերիկյան  տնտեսական պատերազմը:

Եթե այսօր համաշխարհային ներդրումների մոտ 60 տոկոսն է պահվում դոլարի մեջ և այս տարադրամով է կատարվում գործարքները, ապա ըստ փորձագետների  մեծ մասին կարծիքով մոտագա ժամանակահատվածում դոլարային պահուստները կարող են կրճատվել մոտ 30 տոկոսով: Շատերի կարծիքով դոլարի փոխարեն մոտ 20-25 տոկոսով կաճեն եվրոյով պահուստները, որոնց մեջ է տեղակայված այսօրվա համաշխարհային ներդրումների մոտ 20 տոկոսը:

Հենց դրա պատճառով միայն հուլիս ամսվա ընթացքում եվրոն դոլարի հանդեպ աճեց մոտ 5 տոկոսի չափով:

Սակայն եթե հաշվենք, որ եվրոն ունի աճի բնական սահմանափակում, ապա ըստ փորձագետների  ներդրողները փորձելու են դոլարից փախչել դեպի ոսկի, մինչև որ աշխարհում ի հայտ գա նոր համաշխարհային տարադրամ:

Սակայն քանի որ մոտ ժամանակահատվածում դա չի լինի, նշանակում է, որ ոսկու գինը շարունակելու է աճել: Նույնիսկ պանդեմիայի ավարտը չի կանգնեցնելու այդ աճը և  այն պարզապես կարող է դանդաղեցնել այդ աճը:

Իսկ մենք մինչ այսօր Ամոլսար ենք «խաղարկում»

Այս պայմաններում, երբ Հայաստանի տնտեսությունն գտնվում է աղետի մեջ, երբ կրճատվել է սպառողական շուկան, արտահանումն ու ներկրումը: Երբ հայտնի չէ, թե ինչ է լինելու վաղը մեր տնտեսության հետ, մենք բոլոր խաղերը խաղացած, այսօր քննարկում ենք, թե պե՞տք է արդյոք բացել Ամուլսարը:

Պարզ է, եթե այն կարող է վնաս հասցնել Սևանին և Ջերմուկին, ապա այն պետք է փակել: Սակայն, եթե այդ վնասները տեսանելի չեն, ապա անհասկանալի է, թե ինչու պիտի չաշխատի այս հանքը, որի մեջ տարբեր գնահատականներով թաղված է մոտ 5 մլրդ դոլարի ոսկի:

Ինչ է մենք շա՞տ հարուստ երկիր ենք, որ շռայլորեն արհամարենք այս գործոնը:

Հասկանալի է, որ Գերմանիան իրեն կարող է թույլ տալ, օրինակ,  փակել իր բոլոր ԱԷԿ-ները, սակայն մենք մեզ  դա թույլ չենք կարող տալ, քանզի գերմանացիների նման հարուստ չենք և մեր ԱԷԿ-ին այլընտրանք չունենք:

Նույնը հանքերի շահագործման հարցն է: Եթե մենք կարողանանք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ապա ապագայում կկարողանանք հրաժարվել հանքերի շահագործումից: Իսկ այսօր, երբ կանգնած ենք լուրջ վտանգների առջև, սկսած տնտեսական կոլապսի վտանգից, մինչև անվտանգության խնդիրներ, հանքերի շահագործումից հրաժարվելը մեզ համար կարող է լինել ինքնասպանության նման մի բան:

Եվ թող ոչ մեկ չասի, թե մենք չենք սիրում մեր բնությունը: Ավելին ենք սիրում, քան բոլոր այն պոպուլիստները, որոնց համար երկրի մակրոխնդիրները զրոյական արժեք ունեն:

Սա է իրականությունը:

Շարունակություն…

Դավիթ Մկրտչյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info