https://www.youtube.com/watch?v=_CP4ywVKiEs&feature=youtu.be&fbclid=IwAR0VQdx7PRjLgtq0gdvfCl7ZQGejoL9Y9Qldl-LDpzleah0NEtd9lOQkOJ0
Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե քաղաքի նորաբաց «Cizre Park» առևտրի կենտրոնի աշխատակիցներին արգելել են հաճախորդների հետ քրդերեն խոսել։ Այս մասին պատմել է հաճախորդներից մեկը, որը վաճառողին քրդերենով հարց է ուղղել, սակայն նրանից թուրքերենով պատասխան է ստացել։
Հաճախորդի այն հարցին, թե ինչու են իրեն թուրքերեն պատասխանում, աշխատակիցը պատասխանել է, որ քրդերեն խոսելու դեպքում իրեն կհեռացնեն աշխատանքից։
Պարզվել է, որ աշխատակիցներին արգելել են քրդերենով խոսել հաճախորդների հետ՝ սպառնալով ազատել աշխատանքից։
Ըստ աղբյուրի` քրդերեն խոսելն արգելվել է նաև քաղաքի մի քանի սրճարաններում։

