Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։  Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հաղորդվում է, որ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել:

«Տուժածներ չկան։ Այդ փաստերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս — Ստեփանակերտ երթուղով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։