Պայթյուն՝ Ադրբեջանում

https://www.youtube.com/watch?v=actq8y3lwn8&feature=youtu.be&fbclid=IwAR17pdix_thL3lh5qjSqMD-GGwt2rNUFjHBI8s_g-hEwHe8Ak_WIkdRa47A

Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։ Նախնական վարկածով` պայթյունի պատճառ կարող էր դառնալ մետաղական կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները: Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետրանոց գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։

Շարունակություն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info