Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քաղաքացին բանջար հավաքելիս նորածնի դի է գտել

«Մարտի 20-ին, ժամը 15։30-ին քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։