Տուժել է 15 աշակերտ. ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնել

Ինչպես MediaHub-ը ավելի վաղ հայտնել էր՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել, որի հետևանքով կա զոհ և տուժածներ:

ՆԳՆ-ն դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնել:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը: