Մարտի 5-ի դիվերսիայի ժամանակ վիրավորված ոստիկանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով  կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել է։

Մանրամասները՝ այստեղ։