Արտաշի կնոջ պատճառո՞վ է եղել Ասատրյան եղբայրների վեճը. Արտաշ Ասատրյանն ու կինը բաժանվե՞լ են

Starnews.am-ը գրում է․

Ամիսներ առաջ StarNews-ը բացառիկ կերպով հայտնեց սիրված երգիչներ Արտաշ և Տիգրան Ասատրյանների հաշտվելու մասին լուրը:

Արտաշը հոկտեմբեր ամսին որդու`Գրիշոյի հետ  մեկնել էր ԱՄՆ՝մասնակցելու Տիգրանի որդու ՝Արամի սպասվող հարսանյաց հանդեսին։

Հետևելով նրանց հետագա հրապարակումներին՝երևում էր, թե որքան ուրախ մթնոլորտում էր անցել հարսանյաց հանդեսը։ Ինչևէ՝կարևորը սիրված երգիչների հաշտությունն էր, որը չափազանց սպասված լուր էր նրանց երկրպագուների համար:

StarNews-ը հետևում և սպասում էր իրավիճակների հետագա զարգացմանն ու այսօր բացառիկ մանրամասներ է հաղորդում:

Ինչպես արդեն նշեցինք` շուրջ 5 ամիս է Արտաշը որդու հետ ԱՄՆ-ում է, սակայն նրա կողքին չեն կինը և մյուս երեխաները:

Արտաշը չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, սակայն նա չի խոսում և չի հայտնում Հայաստան վերադառնալու, ինչպես նաև որևէ լուր չի հայտնում կնոջ մասին:

Այստեղից հարց է ծագում` արդյո՞ք վեճը եղել է Արտաշի կնոջ պատճառով, և արդյո՞ք Արտաշն ու կինը այս պահին բաժանված են:

Հետաքրքրականն այն է, որ Արտաշը ջերմ հարաբերություններ ունի եղբոր կնոջ և երեխաների հետ, սակայն իր կնոջ մասին որևէ հրապարակում և հիշեցում չկա: