https://www.youtube.com/watch?time_continue=125&v=LW5qIUucX0s&feature=emb_logo
Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. Ուշադրություն լրագրողնրին և մեր այն հայրենակիցներին, ովքեր ի վերջո ցանկություն ունեն հասկանալ ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 23/24-ին Մոսկվայում, ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը և օգոստոսի 2-ին Մոսկվայի Հայկակակն Առաքելական Եկեղեցու ռեզիդենցիայի ներսում ինչ էր տեղի ունենում։ Տեսահոլովակում Սարիբեկ Գևորգյանը ներողություն է խնդրում Սրբազանից և Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Նորայր Թևանյանից։ Սկզբից իբր, ինքը հարց լուծեց, հետո իրա հարցերը լուծեցին։ Հիշեցնեմ, որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի տնօրեն Սարիբեկ Գևորգյանի, այս հայտնի հայտարարությունից հետո, ժամեր անց մեր հայրենակիցներից 3 հոգու վրա կրակեցին Շեռբինկայում։ Այս մարդու ֆունկցիան, ինչպես հետգայում հասկացա, հիմնականում հայկական կողմը սաստելն էր, քանի որ «Մետքասյա Ճանապարհ» ԱԿ-ի սեփականատերը պարզվեց նույնպես հրեա է, Գիներ Եվգենին։ Հիմա հասկանալի է, ինչ էին նրանք Հայաստանի Դեսպանատանը մատ թափ տալիս, և ոչ թե Ադրբեջանի։

