Մենչի դուստրը կորցրել է նշանադրության մատանին

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Ամերիկաբնակ հումորիստ, պրոդյուսեր Մենչի դուստրը`Էլինան բավական ակտիվ է համացանցում:

Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում, որոնցից շատերում սիրելիի հետ է:

Նա հաճախ է ցույց տալիս, թե սիրելին իրեն ինչ շքեղ նվերներ է անում: Բացի այդ Էլինան ինտենսիվ զբաղվում Է իր կազմվածքով, ժամանակ առ ժամանակ քաշ կորցնում և կիսվում այս ամենով:

Այս անգամ Էլինան իր ինստագրամյան էջում պատմել է, որ կորցրել է իր մատանին: Էլինան իր տխրությունն է արտահայտել դեպքի հետ կապված: Ըստ մեր տպավորության` Էլինան կորցրել է իր սիրելիի նվիրած մատանին:

Նշենք, որ կարծես Էլինայի կյանքում սև գիծ լինի:

Օրեր առաջ էլ նա վթարի էր ենթարկվել:Էլինան հրապարակել էր կադրեր, որում երևում էր իր վթարված ավտոմեքենան, արյունոտ ձեռքը:

Էլինան տեսանյութին կից գրել էր.

«Շնորհակալ եմ Տեր Աստված, ինձ հետ ամեն բան նորմալ է: Շնորհակալ եմ բոլոր հետաքրքրվողներին»: