Նոր տեղեկություններ՝ Բեյրության պայթյունից զոհվածների մասին. նրանց մեջ կան հայեր

https://www.youtube.com/watch?v=CLSzu5kUX0M&fbclid=IwAR0Xo5sYX4mKd-CR0eWUchzK2GN-U1dHyuTeidWz6S_Jw3NRH9GflQCELUg

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ նա բուժքույր էր և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը: Իսկ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը գերազանցում է 4 հազարը:

Շարունակություն…

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info