Հայտնի է, թե ով է այսօր Կիևյան կամրջից նետված երիտասարդը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ  է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ տղա ասում էր, որ ինքը ճանաչում է մահացածին, ով Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն էր և աշատում էր «Թումո» կենտրոնում։