Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, Կիևյան կամրջի տակ դի կա։

Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ տղա ասում էր, որ ինքը ճանաչում է մահացածին, ով Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն էր։

Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի