Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ոստիկանության ծառայողը Opel Vectra-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 57-ամյա Վրույր Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի Արտաշատյան խճուղում՝ թիվ 45 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վրույր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոցի տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել «Արտաշատի» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարպետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Միքայելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սուլթանյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վրույր Մ-ն աշխատում է ՀՀ  ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ռազմականացված խմբում։